Ներքին 3 ամիս առաջ - 13:37 24-02-2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ունեցվածքի մասով Հակակոռուպցիոն կոմիտեում գործ չկա. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Ոչ, Հակակոռուպցիոն Կոմիտեում նման գործ չկա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Հակակոռուպցիոն Կոմիտեում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ունեցվածքին առնչվող գործ կա:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։