Արտաքին 4 տարի առաջ - 19:57 28-10-2022

ԱՄՆ պետդեպարտամենտը մատնանշել է Վրաստանում ժողովրդավարության հետընթացը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վրաստանում ժողովրդավարության հետընթացը երկիրը բաժանում է եվրատլանտյան ինտեգրումից և երկրում թուլացնում ժողովրդավարությունը։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, այս մասին Փրայսն ասել է նախօրեին պետդեպարտամենտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Փրայսը Վրաստանի կառավարությանը հորդորել է անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

«Մենք բացահայտորեն խոսում ենք Վրաստանի կառավարության հետ ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման անհրաժեշտության մասին։ Ժողովրդավարական հետընթացը, որը մենք տեսանք և քննարկեցինք վերջին օրերին, հեռացնում է Վրաստանը եվրատլանտյան ինտեգրման հայտարարված նպատակից, բայց ավելի կարևորն այն է, որ դա թուլացնում է երկրի ժողովրդավարությունը, այն ժողովրդավարությունը, որին վրաց ժողովուրդն այնքան հստակ ձգտում է»,- ասել է նա:

Փրայսը շեշտել է, որ իրենք կշարունակեն աշխատել վրաց ժողովրդի հետ ժողովրդավարական, բարգավաճ, խաղաղ և եվրոատլանտյան ապագայի համար: «Մենք հորդորում ենք Վրաստանի կառավարությանը անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, և մենք պատրաստ ենք օգնել այդ հարցում»,- նշել է Փրայսը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա

Ձեզ գուցե հետաքրքրի