Արտաքին 4 տարի առաջ - 19:13 28-10-2022

Ամերիկան ​​հանցագործություններ կատարելու երկար փորձ ունի. Ռաիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանն այսօր կանգնած է կամքի պատերազմի առաջ։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հյուսիսարևմտյան Զանջան նահանգ կատարած իր մեկօրյա այցի և էներգետիկ ու ջերմային էներգիայի նախագծերի բացման արարողության ժամանակ Ռաիսին նշել է, որ կասկած չունի, որ Իրանը կհաղթի այս պատերազմում՝ իր հզոր կամքի տեր ժողովրդի շնորհիվ:

«Երբ թշնամին տարբեր գիտական, արդյունաբերական և տեխնոլոգիական ոլորտներում ականատես է լինում իրանցի երիտասարդության առաջընթացին, փորձում է դավադրություն կազմակերպել՝ խոչընդոտելու այս առաջընթացը»,- ասել է Իրանի նախագահը:

Ռաիսին դատապարտել է Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը և նշել. «Այդ հարձակումն իրականացրել է Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը, սակայն հարց է առաջանում, թե ով է ստեղծել և աջակցել ԻՊ-ն՝ տարածաշրջանում քաոս և անապահովություն հրահրելու համար»։

Վերջինս նշել է, որ Իրանի ժողովուրդը և ողջ աշխարհում ազատ մարդիկ զարմանում են, թե ինչպես է Ամերիկան ​​խրախուսում մարդու իրավունքները, երբ պաշտոնապես հայտարարեց, որ ինքն է ստեղծել Իսլամական պետությունը։ «Ամերիկան ​​հանցագործություններ կատարելու երկար փորձ ունի»,- եզրափակել է Ռաիսին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա