Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 17:10 28-10-2022

Ադրբեջանի վարչապետը հայտնել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանգիր ստորագրել

Ադրբբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, սակայն Ադրբեջանի ինքնիշխան տարածքը քննարկման առարկա չի կարող հանդիսանալ։

Ադրբեջանական «Minval.az» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ասադովն այս մասին ասել է Աստանայում կայացած ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մեղադրանքներին։

Ասադովը հայտնել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հաղթանակից հետո Բաքուն հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսպես կոչված ազատագրել է իր օկուպացված տարածքները և այժմ պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել իր հարևան պետության հետ։

«Ադրբեջանի առաջ քաշած հինգ սկզբունքները հիմնականում ընդունվել են Հայաստանի կողմից։ Ելնելով դրանից՝ այսօր փորձեցինք կառուցողականության շրջանակներում խոսել օրակարգային հարցերի մասին։ Բայց իմ երկրի վերաբերյալ Հայաստանի փոխվարչապետի կողմից այստեղ արտահայտված կարծիքները և փաստերի կոպիտ խեղաթյուրումը ստիպեց ինձ նորից ելույթ ունենալ»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։

Ասադովը նշել է, որ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքից որևէ թիզ չի զիջի։ «Ադրբեջանի ինքնիշխան տարածքը չի քննարկվում։ Ինչպես ասել է մեր նախագահ Իլհամ Ալիևը՝ Ղարաբաղը Ադրբեջան է։ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի»,- նշել է Ասադովը։

Նշվում է, որ Հայաստանի փոխվարչապետն իր խոսքում մեղադրել է Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու, ինչպես նաև Արցախում ապրող հայերի իրավունքները ոտնահարելու համար։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա

Ձեզ գուցե հետաքրքրի