Նիկոլն արդեն միջազգային մասշտաբի շանտաժի է անցել. քաղաքագետ

Միտք 2 տարի առաջ - 15:14 28-10-2022
Նիկոլն արդեն միջազգային մասշտաբի շանտաժի է անցել, նաև ապակողմնորոշում է Հայաստանի հանրությանը: Բացատրեմ, թե ինչ է կատարվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Այսպես կոչված Խաղաղության Պայմանագրի երկու տարբերակ կա՝ ռուսական և արևմտյան:

Ըստ արևմտյան տարբերակի Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, դրա հետևանքներին այս պահին չեմ անդրադառնում, և ռուսական, ըստ որի Արցախի կարգավիճակի հարցը չի քննարկվում:

Ինչում է աֆերիստությունը կայանում: Պրագայում, Մակրոնի, Էրդողանի ու Ալիևի մոտ հայտարարել է, որ համաձայն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Իսկ հիմա, ասելով, որ համաձայն է ռուսական տարբերակին ու գնում է Մոսկվա, որտեղ Ալիևը Պուտինին ասելու է, որ Նիկոլը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, հիմա քո ինչ գործն է, որ այլ տարբերակ ես առաջարկում:

Դրա համար էր Նիկոլն ասում, որ հույս ունի, որ Մոսկվան իր խոսքի տերը կլինի, այնինչ ինքն այնտեղ ասելու է, այն, ինչն ասել է Պրագայում: Դա նկատի ուներ Պուտինը, որ ասում էր, Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում, իսկ ինքն ընդամենը միջնորդ է:

Արդյունքում Նիկոլը գալու է Հայաստան ու ասելու, որ ինքը համաձայն էր ռուսական տարբերակին, հեսա, տեսեք, հրապարակային կերպով հայտարարել եմ, իսկ Մոսկվան չպահեց իր խոսքը ու թուրք-ռուսական դավադրություն կա Հայաստանի դեմ, իսկ ինքն ինչ է կարող անել:

Հ.Գ. Դրա համար էր Պուտինը դիմում հայ ժողովրդին ու ասում, դուք եք որոշում կայացնում, դեռ ժամանակ ունեք: Հայաստանի ժողովուրդը պետք է ասի, որ համաձայն չեն Արցախի հարցը հիմա քննարկել, ինքը դա կպաշտպանի, իսկ եթե ոչ, կհարգի երկու կողմերի որոշումը:

Իմաստը, Նիկոլի մնալու դեպքում մոռացեք Արցախի մասին, նաև, հետագայում, մոռացեք Սյունիքի մասին: Սյունիքի մասին էլ ես եմ ավելացնում: Մի քանի շաբաթ կա դրա համար, ընդամենը:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր