Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 14:12 28-10-2022

Արեւմուտքը հնարավորություններ է փնտրում Ռուսաստանին իր ավանդական տարածաշրջաններից հեռացնելու համար․ Զատուլին

Արեւմուտքը հնարավորություններ է փնտրում Ռուսաստանին իր ավանդական տարածաշրջաններից հեռացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լազարյան ակումբի հանդիպման ժամանակ, որը կայացել է տեսակամրջի ձեւաչափով։

Արեւմուտքը, նրա խոսքով, Արեւմուտք չէր լինի, եթե հնարավորություն չփնտրեր Ռուսաստանին դուրս մղելու ավանդական տարածաշրջաններից, որտեղ նա եղել եւ դարեր շարունակ կառավարել է:

«Պատմության ընթացքում եղել են իրավիճակներ, երբ Արեւմուտքի քաղաքական գործիչները այսօր կամ երեկ ոսկե սարեր են խոստացել հայ ժողովրդին։ Օրինակ, ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնը, որը Առաջին աշխարհամարտի ժամանակ եւ դրանից անմիջապես հետո երբեք ոչինչ չզոհաբերեց իր խոստումները կատարելու համար։ Միեւնույն ժամանակ, դուք տեսնում եք՝ ինչպես են մեր խաղաղապահները պաշտպանում Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց կյանքն ու խաղաղությունը՝ չնայած բոլոր դժվարություններից։

Սա պետք է գնահատեն բոլորը, եւ ամենից առաջ, իհարկե, հենց Հայաստանը եւ հայ ժողովուրդը։ Իսկ ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա նա փորձում է Ռուսաստանին դուրս մղել ոչ միայն Կովկասից, այլեւ բոլոր միջնորդական ջանքերից»,- պարզաբանել է ռուս քաղաքական գործիչը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա