Ներքին 4 տարի առաջ - 20:22 27-10-2022

Նիկոլը ցանկանում է Տեր-Պետրոսյանի խաղը կրկնել, այսինքն՝ հեռանալ որպես տուժող կողմ․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը ցանկանում է Տեր-Պետրոսյանի խաղը կրկնել, այսինքն հեռանալ որպես տուժող կողմ, ով պայքարում էր հանուն խաղաղության:

Եթե Տեր-Պետրոսյանը ներքաղաքական կյանքն էր փորձում ներկայացնել որպես Խաղաղության ու Պատերազմի ճամբարների բախում ու իր հեռացումը ներկայացնել որպես Խաղաղության Ճամբարի պարտություն, ապա ինքն արդեն այդ ճամբարների բաժանումը միջազգային հարաբերություններ է տեղափոխել:

Կա Խաղաղության Ճամբար և կա Պատերազմի Ճամբար, ինքը փորձել է Հայաստանը տանել առաջին ուղղությամբ ու ցանկացած գնով հասնել խաղաղության, բայց երկրորդ ճամբարն իրեն ստիպեց հեռանալ: Դրանով փորձում է իր հեռացումը դարձնել գաղափարական ու սկզբունքային դիրքորոշման հետևանք ու հենց ինքն է արհեստականորեն սրում իրավիճակը:

Ինչևէ, գործընթացը սկսվել է, Նիկոլը հեռանում է, թեկուզ այդ ձևով փորձելով իր ապրելու իրավունքը վաստակել ու գաղափարականացնել իր ապաշնորհությունը, եթե ոչ՝ մեղքը:

Իսկ մենք պետք է արդեն այսօրվանից սկսենք մտածել, թե հետո ինչ ենք անելու, մինչև վերը ասված գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում