Ներքին 3 տարի առաջ - 12:48 26-10-2022

Թե՛ Մարգարիտա Սիմոնյանը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ պետք է հաշվի նստեն իրողության հետ, որ ՀՀ-ն կարմիր գիծ է. Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքանչյուր անձի նկատմամբ ՀՀ-ն չի կարող անտարբեր լինել, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու վերաբերյալ հարցին։

«ՀՀ-ն մեզ համար կարմիր գիծ է, իր սահմանները կարմիր գիծ են, ուստի էդ բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ», - ասաց ԱԺ նախագահը։

Ինչ վերաբերում է Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելուն՝ Ալեն Սիմոնյանը նախ ասաց, թե նման տեղեկություն չունի, ապա ավելացրեց.

«Բայց չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ, ովքեր ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն...»։

ՀՀ-ի անվտանգության համակարգը, որը ՀՀ-ի մեջ է, ակնհայտ խնդիրներ է ցուցադրում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ որևէ մեկի տրամադրությունը, բացի իմ Հայաստանի անվտանգությունից, հետաքրքիր չէ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելով Հայաստանը չի՞ լարում իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

«Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ, և այն պարտավորությունները, որոնք գործընկեր երկրները վերցրել են, պետք է ի կատար ածվեն։ Դա է մեր հիմնական նպատակը։ Թե ինչ-որ մեկը կնեղանա, ինչ-որ մի պրոպագանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա կամ լավ չի զգա՝ դա երրորդական հարց է։

ՀՀ-ն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ այդ հայտնի դերակատարներից»,- ասաց Սիմոնյանը։

«Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր սահմանների հետ կապված պարտավորությունները, որոնք վերցվել են, ի կատար ածվեն և դրա համար անելու է ամեն ինչ», - նշեց Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքական կուրսի փոփոխություն հնարավո՞ր է՝ ԱԺ նախագահն ասաց.
«Իսկ կարո՞ղ է ռուսական կողմն է ուզում ստեղ քաղաքական կուրսի փոփոխություն անել, որովհետև Հայաստանը ոչ մի բան չի արել այդ ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում