Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 14:30 13-01-2024

Թող խելոք նստեն տեղները․ Թումանյանի թանգարանի արցախցի տնօրենը՝ իրեն քննադատողներին

Արցախի Հանրապետության կրթության նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը հունվարի 11-ին նշանակվել է Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնում (ԺՊ)։ Նրա այս նշանակումը բուռն քննարկումների և քննաատությունների տեղի է տվել։

Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան գրառման տակ ևս բազմաթիվ շնորհավորանքներին զուգահեռ նաև սուր քննադատություններ են հնչում, թե ինչպես կարելի է լինելով արցախցի Արցախը հանձնողներից պաշտոն ստանալ։

«Թանգարանի տնօրենի պաշտոն եք ստանում ու ակամա դառնում Արցախը թշնամուն հանձնելու հանցանքի մասնակից»,- Լուսինե Ղարախանյանի գրառման մեկնաբանությունների բաժնում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Լուսինե Ղարախանյանն այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ սուր քննադատություններին ուշադրություն չի դարձնում, քանի որ դրանք առողջ քննադատություն չեն։

«Սա առողջ քննադատություն չէ, սա նեղ անձնական է, զուտ քաղաքականացնող, բացասականը գեներացնող գործընթաց է, որը անառողջ է և վիրավորանք՝ արցախցու նկատմամբ։ Ես հայրենիքս կորցրած, մազապուրծ թողած եկած, բայց նույն այդ քննադատություն գրողներից որևէ մեկը չի զանգել ասել՝ դուք ինչի՞ կարիք ունեք։ Ուրեմն թող նստեն տեղները ու հետևեն Թումանյանի թանգարանի գործունեությանը, խելոք նստեն ու հետևեն։

Սա քաղաքական պաշտոն չէ, ամոթ է ուղղակի այդքան փոքր լինելը»,- ասաց Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նորանշանակ տնօրենի ԺՊ-ն։

Ճշտող հարցին՝ իր պես բռնի տեղահանված արցախցիների կողմից քննադատություններ չե՞ն հնչել այդ պաշտոնում նշանակվելուց հետո, Լուսինե Ղարախանյանը պատասխանեց․

«Առանձին անձեր, որոնք նեղ անձնական համակրանք չունեն իմ անձի նկատմամբ։ Իմ էջում բոլոր հետևորդները Արցախի ուսուցիչներն են, տնօրեններն են Արցախի դպրոցների, բոլորն էլ զանգել, շնորհավորել և հաջողություն են մաղթել»։

Ճշտող հարցին՝ ի՞նչ փուլում են Հովհաննես Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները և որո՞նք են իր առաջնային անելիքները, Լուսինե Ղարախանյանը պատասխանեց․

«Ես եկող շաբաթ եմ գնալու շինարարության ընթացքը նայեմ։ Մենք հիմա աշխատում ենք, փետրվարին 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակն է, նշելու ենք, բոլորին հրավիրելու ենք, միջոցառումների շարք է լինելու, աշխատանքային պլանի վրա ենք աշխատում, թե այս տարի ինչ ենք անելու Թումանյանի ինֆորմատներում և ինչ հնարավոր ձևերով ենք քարոզելու․․․»։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է

Ձեզ գուցե հետաքրքրի