Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:36 25-10-2022

Ադրբեջանն իր զինված ուժերը համապատասխանեցնում է թուրքական մոդելին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիա կատարած այցելության շրջանակներում մասնակցել է Ստամբուլում անցկացվող պաշտպանական, ավիացիոն և տիեզերական տեխնիկայի արտադրանքի «Saha Expo-2022 ցուցահանդեսին»։ Ադրբեջանական «Minval.az» լրատվականի փոխանցմամբ՝ Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հետաքրքրվում են ցուցադրված զինատեսակների մեծ մասով։

Հասանովը հայտնել է, որ թուրքական կողմի հետ արդեն ստորագրվել են մի շարք պայմանագրեր։ Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Թուրքիայում զենքի արդտադրության ոլորտում մեծ աշխատանք է կատարվել։


Ադրբեջանի պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի բանակում «թուրքական մոդելի» ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նա հայտնել է, որ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մեծ մասն արդեն ավարտվել է։


Վերջինս տեղեկացրել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը սերտորեն համագործակցում են Թուրքիայի Զինված ուժերի հետ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ իրենք քայլեր են ձեռնարկում, որ Ադրբեջանի բանակը համապատասխանի Թուրքիայի զինված ուժերին։ Նա հավելել է, որ այս նպատակով խնդիր է դրված բանակն ապահովել ամենաարդիական սպառազինությամբ։

«Փոխվել է կազմակերպչական և կադրային կառուցվածքը, համակարգը՝ հիմնականում ղեկավարումը։ Սա հաջողությամբ ներդրվել է և իրեն դրսևորել վերջին մարտերում: Ինչպես գիտեք, աշխատանքներ են իրականացվում նաև զորամասերի կազմակերպման ուղղությամբ։ Ստեղծվել և գործում են կոմանդո զորամասեր»,- ասել է Հասանովը։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ադրբեջանական կոմանդո ստորաբաժանումները իրենց կարողությունները հաջողությամբ ցուցադրել են նախորդ ամիս Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների ընթացքում։


«Նրանք հաջողությամբ կատարել են առաջադրանքը։ Հաջողությամբ իրականացվում են նաև այլ հարցեր»,- եզրափակել է Հասանովը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան