Ներքին 4 տարի առաջ - 17:00 25-10-2022

Խորհրդարանական ընդդիմությունը տևական դադարից հետո՝ մասնակցում է ԱԺ հայտարարություններին

Խորհրդարանական ընդդիմությունը տևական դադարից հետո՝ այսօր մասնակցում է ԱԺ հայտարարություններին։ Հայտարարությունների համար հերթագրվել են 11 պատգամավոր, որոնցից 7-ը հենց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն են։

Մասնավերապես, հերթագրվել են Գեղամ Մանուկյանը, Լիլիթ Գալստյանը, Թադևոս Ավետիսյանը, Ագնեսա Խամոյանը, Գեղամ Նազարյանը, Անդրանիկ Թևանյանը, Աննա Գրիգորյանը։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԱԺ դահլիճում են մի քանի կարևոր արձանագրումներ հնչեցնելու համար:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստին ընդդիմադիրները չէին ներկայացել։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը ԱԺ նիստերը բոյկոտում է այս տարվա մայիսից, երբ հայտարարեցին փողոցային պայքարի մասին։

Նշենք նաև, որ Ագնեսա Խամոյանը Oragir.News-ի հետ զրույցում նշել էր. «Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու մասով ավելի վաղ արված մեր հայտարարությունն ուժի մեջ է, բայց կարող եմ ավելացնել, որ այսօր հայտարարությունների ժամին մասնակցելու ենք և ելույթներով ենք հանդես գալու»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ