Արտաքին 4 տարի առաջ - 16:03 25-10-2022

Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին՝ բանակցությունները ձգձգելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է որոշում կայացնի չեղարկել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սակայն Վաշինգթոնը շարունակում է ձգձգել բանակցությունները։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռաիսին այս մասին ասել է այսօր՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան լրատվական գործակալությունների 18-րդ գլխավոր ասամբլեայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Ռաիսին հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ և տարածաշրջանում ունի շատ արդյունավետ ներկայություն։ «Մենք մտադիր ենք շարունակել այս հզոր ներկայությունը՝ աջակցելու աշխարհի ճնշված ժողովրդին»,- ասել է նա:

Իրանի նախագահը նշել է, որ լրատվամիջոցների առաքելությունը տարածաշրջանի երկրների անկախությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելն է։ Նրա խոսքով՝ լուրերի ճշգրտությունը համարվում է լրատվական գործակալությունների առաջին խնդիրներից մեկը։

Ռաիսին ասել է, որ մշակութային ահաբեկչության շրջանակներում ջանքեր են գործադրվում կա՛մ փաստերը վերացնելու, կա՛մ դրանք ստով քողարկելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ երբեմն փաստերի մի փոքր մասն է նշվում, որպեսզի հիմնական փաստերը մնան թաքնված:

Իրանի նախագահն ընդգծել է, որ արեւմտյան տեղեկատվական կայսրությունը ձգտում է իր տեսլականը հասցնել համաշխարհային հանրությանը։ Նա նշել է, որ միակողմանիության դարաշրջանն արդեն ավարտվել է, և Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրները համարվում են աշխարհի նոր տերությունները։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա