Ներքին 3 տարի առաջ - 13:24 25-10-2022

Արցախի հարցը դուրս է մղված Համաշխարհային հայկական գագաթնաժողովի օրակարգից

Հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացվելիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին Արցախից հրավիրյալներ չկան, ամեն դեպքում՝ մենք չունենք տեղեկատվություն հրավիրյալների վերաբերյալ։ Առհասարակ, Արցախի հարցը դուրս է մղված գագաթնաժողովի օրակարգից, ինչը թե՛ միջազգային, և թե՛ համահայկական օրակարգից Արցախը դուրս թողնելու հերթական ապացույցն է։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով գագաթնաժողովը բոյկոտելու վերաբերյալ Արցախի 3 խմբակցությունների հայտարարությույանը։

«Գագաթնաժողովը բոյկոտելու իմաստը նրանում էր, որ եթե 1988 թ-ից եռամիասնության, բոլոր տեսակի համաժաողների ու գիտաժողովների կենտրոնում միշտ եղել է Արցախը ու այդ եռամիասնությունը ստեղծվել է հենց Արացխի գաղափարի շուրջ, ապա հիմա մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ նման հավաք է լինելու, որտեղ Արցախն ընդհանրապես չի շոշափվելու։

Իրենց օրակարագից առհասարակ հանված է Արցախը։ Միայն վերջում մի քանի րոպե տրամադրված է, որպեսզի խարույկի շուրջ զրուցեն Արցախի մասին, թե ինչ կերպ՝ հայտնի չէ, առհասարակ հայտնի չէ նաև այդ քննարկումը կլինի, թե՝ ոչ»։

Պատգամավորն ընդգծեց, որ ստացվում է, որ ստեղծվում է մի օրակարգ համայն հայության համար, որտեղ չկա Արցախը։ «Սա ոչ միայն տարակուսելի է, այլ զայրույթ առաջացնող, հետևաբար, պետք էլ չի կարևորություն տալ այս միջոցառմանը, քանի որ որևէ կարևոր կառույց, անհատ, ովքեր լծված են եղել Հայոց Ցեղասպանության ճանաչմանն և Արցախի հիմնախնդրի կարգավորմանը, այդպիսի մարդիկ չկան ու չեն լինելու այս գագաթնաժողովին։ Չնայած դրան՝ իրենք ցույց են տալիս, որ դա եռամիասնություն է ու համայն հայության հավաք է, որն իր մեջ չի ներառում Արցախը։

Իհարկե, գործող իշխանությունների տարբեր ժամանակներում արած բոլոր հայտարարություններն են այսպիսին, սա հերթական ձևաչափն է, որտեղ հաստատում են իրենց դիրքորոշումը և ուզում են նաև աշխարհին ու իրենց տերերին ցույց տալ, որ մենք չունենք Արցախ, չունենք Արցախի հիմնախնդիր։

Ստացվում է, որ իրենք արդեն առանց որևէ խորչընդոտների նաև միջազգային հանությանն են ցույց տալիս դա ու դրա համար օգտագործում են այն մարդկանց, ովքեր պատրաստ են օգտագործվելու։ Ցավալի է, որ Սփյուռքում նույնպես նման մարդիկ կան, ցավալի է, որ իրենց դա հաջողվում է անել, քանի որ աշխարհին բացարձակ հետաքրքիր չէ, թե որ տեսակն է Հայ, կարևորն այն է, որ դա Սփյուռքի հետ միասին է արվում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում