Ներքին 6 ամիս առաջ - 15:57 02-04-2026

Արցախի հարցը չի կարող փակվել․ Փաշինյանը Պուտինի հետ թշնամու օրակարգից էր խոսում

«Փորձում են զրոյացնել վերջին 30 տարիների բանակցային և դիվանագիտական ամբողջ գործընթացը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Փաշինյանի հայտարարությանը Ղարաբաղյան շարժումը չշարունակելու մասին։

«Ղարաբաղյան շարժումը, որը սկսվեց 1988-ին, իր հաղթական ավարտը, ըստ էության, ունեցավ 90-ականների պատերազմի հաղթանակով, և դրանից հետո այն վերածվեց պետական, դիվանագիտական գործընթացի»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ հետագա տարիներին արդեն խոսքը շարժման մասին չէր, այլ՝ միջազգային ճանաչման և բանակցային կարգավորման ուղղությամբ տարվող քաղաքական աշխատանքի, որի նպատակը պետք է լիներ հակամարտության արդար լուծումը։

«Երբ այսօր կրկին օգտագործվում է «Ղարաբաղյան շարժում» ձևակերպումը, դա արվում է՝ արժեզրկելու այդ ամբողջ գործընթացը և ներկայացնելու այն որպես ավարտված կամ անիմաստ»,- ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ նա նկատեց, որ Ռուսաստանի նախագահի հայտարարություններում առկա էին հստակ ենթատեքստեր, որոնք ցույց են տալիս՝ Մոսկվան Արցախի հարցը փակված չի համարում։

«Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ Արցախի հարցը փակված չէ, և դա դիվանագիտական լեզվով, բայց բավական ուղիղ ձևակերպվեց հանդիպման ընթացքում»,- ընդգծեց նա։

Հակոբյանի գնահատմամբ՝ հայկական կողմի հայտարարությունները, մասնավորապես՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու մասին, կարող են պայմանավորված լինել արտաքին ազդեցություններով և չեն արտացոլում Հայաստանի իրական շահերը։

Նրա խոսքով՝ այսօր ցանկացած նախաձեռնություն, որը վերաբերում է արցախահայության իրավունքների պաշտպանությանը կամ վերադարձի հարցին, իշխանությունների կողմից ներկայացվում է որպես «շարժման շարունակություն», ինչը միտված է այդ օրակարգի արժեզրկմանը։

Պատգամավորը նաև նշեց, որ միջազգային հանրությունը, հակառակ պաշտոնական Երևանի հայտարարություններին, չի համարում, թե Արցախի հարցը վերջնականապես լուծված է։ Նա ընդգծեց, որ այս հարցը շարունակում է մնալ միջազգային քաղաքական օրակարգում և առնչվում է նաև ավելի լայն՝ գլոբալ անվտանգության և աշխարհակարգի ձևավորման գործընթացներին։

«Հայաստանը հանդես է գալիս թուլացած դիրքերից և հաճախ խոսում է ոչ թե իր, այլ թշնամու օրակարգից»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստնը որոշել է չշարունակել Ղարաբաղյան շարժումը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել