Արտաքին 4 տարի առաջ - 11:55 25-10-2022

Իրանում զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին մեղադրանք է ներկայացվել 315 խռովարարի

Թեհրանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ մեղադրանք է ներկայացվել 350 խռովարրաների դեմ, որոնք ձերբակալվել են երկրում վերջին անկարգությունների ժամանակ:

Ինչպես գրում է mehrnews.com-ը, Բարձրագույն դատական խորհրդի նիստում Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Սալեհին ասել է, որ 315 մարդու մեղադրանք է առաջադրվել «երկրի անվտանգությունը խաթարելու նպատակով հավաքներ կազմակերպելու և դավաճանելու», «կառավարության դեմ քարոզչություն իրականացնելու» և «հասարակական կարգն ու խաղաղությունը խանգարելու» համար:

Իրանում արդեն մի քանի շաբաթ է տեղի են ունենում անկարգություններ ու բողոքի ակցիաներ, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Սեպտեմբերի 13-ին երիտասարդ աղջիկը ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և տարվել բաժին` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան համար մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է գլխին հարվածի հետևանքով:

Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի բազմաթիվ խոշոր քաղաքներում։ Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ այս ամենը ծրագրված է եղել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա