Արտաքին 4 տարի առաջ - 11:53 23-10-2022

ԱՄՆ-ի էլիտար զորքերը զորավարժություններ են անցկացնում Ուկրաինայի սահմանին

ԱՄՆ-ի բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիան վերջին գրեթե 80 տարիների ընթացքում առաջին անգամ տեղակայվել է Եվրոպայում՝ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածության աճի ֆոնին: «Ճչացող արծիվներ» մականունով թեթեւ հետեւակային ստորաբաժանումը զրավարժություններ է անցկացնում:

CBS News-ը դիվիզիոնի հրամանատարի տեղակալ բրիգադային գեներալ Ջոն Լուբասի եւ 2-րդ բրիգադի մարտական ​​թիմի հրամանատար, գնդապետ Էդվին Մատտաիդեսի հետ միասին մեկ ժամ տեւողությամբ թռիչք է կատարել «Սեւ բազե» ուղղաթիռով՝ՆԱՏՕ-ի սահմանը հանդիսացող Ռումինիայի հետ Ուկրաինայի սահմանից ընդամենը երեք մղոն հեռավորության վրա:

«Մենք պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր թիզ հողը: Մենք ունենք եզակի հնարավորություններ, ինչպիսիք են օդային հարձակման մեր հնարավորությունները»,- ասել է Լյուբասը CBS՝ հավելելով, որ, հակառակ թեթեւ հետեվակային զորքեր լինելուն, լավ զինված են:

Ուղաթիռը վայրէջք է կատարել առաջնային գործողության վայրում, որտեղ ԱՄՆ-ի եւ Ռումինիայի զորքերը, ցամաքային եւ օդային հարձակման համատեղ զորավարժությունների ընթացքում, հարվածներ են հասցրել թիրախներին:
Ընդհանուր առմամբ, Կենտուկի նահանգի Ֆորտ Քեմփբել 101-րդ օդադեսանտային դիվիզիայի բազայից մոտ 4700 զինվոր՝ ուղարկվել է ուժեղացնելու ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը:

Հրամանատարները բազմիցս հայտնել են CBS News-ին, որ միշտ «պատրաստ են կռվելու», եւ հակառակ նրան, որ այնտեղ են ՆԱՏՕ-ի տարածքը պաշտպանելու համար, ռազմական գործողությունների սրման կամ ՆԱՏՕ-ի վրա հարձակման դեպքում լիովին պատրաստ են հատել Ուկրաինայի սահմանը:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա

Ձեզ գուցե հետաքրքրի