Արտաքին 4 տարի առաջ - 18:37 22-10-2022

Ֆինլանդական պատվիրակությունը կժամանի Թուրքիա

Ֆինլանդիայի արդարադատության նախարարության պատվիրությունը կժամանի Թուրքիա՝ գյուլենական շարժման և Քուրդիստանի բանվորական կուսակցությունների անդամներին Թուրքիա արտահանձնելու հարցերը քննարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Թուրքական լրատվականը հիշեցրել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան ավելի վաղ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել և Անկարայի հետ եռակողմ հուշագիր ստորագրել, որով համաձայնել էին ահաբակչական կազմակերպությունների դեմ պայքարում համագործակցել Թուրքիայի հետ։

Ֆինլանդիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին Անկարայում հանդիպում կունենան Թուրքիայի արդարադատության նախարարության արտաքին կապերի և Եվրոպական միության հարցերով վարչության գլխավոր տնօրեն Քասըմ Չիչեքի գլխավորած պատվիրակության հետ։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Թուրքիայի արդարադատության նախարարության պաշտոնյաները կվերահաստատեն իրենց պահանջը՝ գյուլենական և քրդական շարժման անդամներին արտահանձնելու վերաբերյալ։ Բացի այդ հանդիպումների ընթացքում ֆինլանդական պատվիրակությանը ապացույցներ կներկայացվեն Թուրքիային արտահանձնվող անձանց կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկզբնական շրջանում դեմ էր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Սակայն ավելի ուշ Անկարան համաձայնել էր աջակցել այս երկրների անդամակցության գործընթացին՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ, որոնց թվում էր նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունների ներկայացուցիչներին Անկարային արտահանձնելու պահանջը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա