Արտաքին 3 տարի առաջ - 19:56 21-10-2022

Էրդողանն ամփոփել է Արցախի օկուպացված շրջաններ կատարած այցի արդյունքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված շրջաններ կատարած այցելությունից Թուրքիա վերադառնալիս՝ օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանը մի շարք հարցերի հետ մեկտեղ անդրադարձել է Արցախի օկուպացված շրջաններ իր կատարած այցին, ինչպես նաև Հայաստանի հետ ընթացող բանակցություններին։

Թուրքիայի նախագահը Կովսական (Զանգելան) և Մեխակավան (Ջաբրայիլ) քաղաքներ կատարած այցելությունը հաջող է համարել՝ հիշեցնելով, որ Կովսականում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օդանավակայանի բացում են իրականացրել։ Էրդողանը շեշտել է, որ նորակառույց օդանավակայանը գտնվում է չափազանց կարևոր վայրում, և այն հավելյալ արժեք կլինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար։

Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանն արագ տեմպերով շարունակում է Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող վերակառուցման և զարգացման նախաձեռնությունները։ Ինձ անկեղծորեն անչափ ուրախացրեց, երբ տեսա թե ինչի է հասել Ղարաբաղը մեկ տարի անց և ականատես եմ լինում՝ ինչպես է օրեցօր զարգանում»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող ներդրումային նախագծերին՝ Թուրքիայի նախագահը կարևորել է նաև թուրքական ընկերությունների կատարած ներդրումները։ «Ես հավատում եմ, որ Ադրբեջանի ներդրումային քայլերով Ղարաբաղը շուտով կդառնա երկիր տարածաշրջանի փայլող աստղ»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։ Նրա խոսքով՝ իրենք ևս մեկ անգամ վերահաստատել են, որ Հարավային Կովկասի հարցում կողմերի ընդհանուր տեսլականը կառուցված է խաղաղության, կայունության և զարգացման հիմքի վրա:

Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հստակեցումը, խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցության բացումը տարածաշրջանային կարգավորման համար կարևոր քայլեր են։ «Տարիներ անց, մեծ գին վճարելով, տարածաշրջանում մշտական ​​խաղաղության հնարավորություն ձեռք բերվեց»,- նշել է Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդը նաև հույս է հայտնել, որ Հայաստանն իր խոսքով կօգտվի իրեն ընձեռնված պատմական հնարավորությունից։ Նա վերահաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում առաջընթացը կնպաստի նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։

«Մենք անկեղծորեն ակնկալում ենք, որ Հայաստանը կօգտագործի այս պատմական հնարավորությունը: Կասկածից վեր է, որ Ադրբեջան-Հայաստան բանակցություներում առաջընթացը դրականորեն կնպաստի նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է նա։

Էրդողանը նաև վճռականություն է հայտնել Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնել՝մեկ ազգ, երկու պետություն կարգախոսով։ Նա հույս է հայտնել, որ իր այցը շահավետ կլինի, ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաև ողջ տարածաշրջանի համար։



Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
23:25 Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը

Ձեզ գուցե հետաքրքրի