Արտաքին 4 տարի առաջ - 16:21 20-10-2022

Կիևը պնդում է, որ իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամրապնդի դաշինքը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Կիևն արդեն ոչնչացրել է ՆԱՏՕ-ին ուղղված հիմնական սպառնալքի մի մասը։ Այս մասին Երմակը գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Երմակն ընդգծել է, որ Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամրապնդի ռազմական դաշինքը։

«Ուկրաինան արդեն ոչնչացրել է ՆԱՏՕ-ին ուղղված հիմնական սպառնալիքի ներուժի գրեթե 50%-ը՝ ի դեմս Ռուսաստանի։ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին միանշանակ կամրապնդի դաշինքը»,- գրել է ուկրաինացի պաշտոնյան։

Նշենք, ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ռուսական կողմին պատկանող 2567 տանկ, 5255 միավոր զրահատեխնիկա, 1646 հրետանային համակարգ, 269 ինքնաթիռ, 243 ուղղաթիռ։ Կիևը նաև պնդում է, որ ռազմական գործողությունների ընթացքում ռուսական կողմը ունի 66650 զինծառայողի կորուստ։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա