Արտաքին 4 տարի առաջ - 15:09 20-10-2022

Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնել է, որ մինչև այժմ Արցախի բնակչությունից դիմումներ չեն ստացել


Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան հայտարարել է, որ Բաքուն ամեն ինչ կանի՝ Արցախում բնակվող հայերին Ադրբեջանի հասարակությանն ինտեգրելու համար։ Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևան այս մասին ասել է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի գործունեության 20-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում։

Ալիևան ընդգծել է, որ Ղարաբաղի հայ բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներն են, և նրանց իրավունքները կպաշտպանվեն այնպես, ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիների իրավունքները։

Վերջինս հայտնել է, որ մինչև այժմ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը որևէ դիմում չի ստացել Արցախի տարածքում բնակվող հայերից։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ադրբեջանի այլ բնակավայրերում ապրում է ընդհանուր առմամբ 30 հազար հայ քաղաքացի։

«ՄԻՊ գրասենյակի գործունեության 20 տարիների ընթացքում նրանք մեզ դիմել են տարբեր հարցերով, և մենք դրանք լուծել ենք՝ առանց որևէ տարբերություն դնելու»,- հայտարարել է Ալիևան։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա