Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:59 20-10-2022

Գաղտնի է արվել այս ամենը, մեր թիկունքում․ Բրյուսովի դասախոս

Բրյուսովն ինքնուրույն բուհ է և ունի այնպիսի մասնագիտացումներ, որոնք երկար տարիների աշխատանքի ձեռքբերում է։ Այս մասին հայտարարեց Բյուսովի համալսարանի ուսանողադասախոսական կազմի ինքնաբուխ բողոքի ակցիայի մասնակից, հայոց լեզվի ամբիոնի դասախոս Շուշան Ղազարյանը։

Ըստ նրա՝ ձուլվել կնշանակի պարզապես այդ մասնագիտացումների գծով վերացնել մրցակցությունը։

«Բրյուսովում, իհարկե, մանկավարժներ էլ են պատրաստում, բայց այդ մանկավարժները համալսարանի մասնագիտությունների 20 % -ն են կազմում։ Բրյուսովն ունի բազմաթիվ այլ մասնագիտություններ, որոնք երկար տարիների չարչարանքի, ներդրման արդյունք են։ Վերցնել, մեկ օրում, մեկ որոշմամբ, պարզապես այդ մասնագիտացումների գլխին կախել վտանգ՝ անընդունելի է»,- հայտարարեց համալսարանի դասախոսը։

Իր խոսքով՝ որոշման կայացումից առաջ մասնագետների հետ որևէ քննարկում չի անցկացվել։ Իրենք որոշման մասին պատահական են տեղեկացել։

«Ճիշտ է, ասում են՝ վաղուց էիք լսել սրա մասին։ Այո, մենք ամեն բան էլ վաղուց լսել էինք։ Շատ բաներ կան մեր երկրում, որ խոսակցությունների մակարդակով լսում ենք։ Բայց մի բան է իմանալ, որ սպասվում են ինչ-որ միացումներ, մեկ այլ բան է, երբ պարզապես բերում ու օդից մեզ վրա էջեցնում են ինչ-որ որոշում»,- ասաց նա։

Դասախոսի խոսքով՝ այս պահին Բրյուսովում սովորում է 4500 ուսանող։ բուհն ունի մոտ 1000 աշխատակից, որոնցից որևէ մեկին չեն տեղեկացրել իրենց հաստատության վերաբերյալ կայացված որոշման մասին։

«Նույնիսկ եթե լիներ մեկ հոգի՝ սա ազատ երկիր է, սա ժողովրդավար երկիր է։ Այս երեխաներն ու իրենց ծնողներն ընտրել են հենց ա՛յս բուհը։ Ընտրել են Բրյուսովը և պետք է ավարտեն Բրյուսովը։ Իսկ ընտրել են Բրյուսովը՝ մի շարք առավելությունների համար։ Ես չեմ խորշի այս բառից․ գաղտնի է արվել այս ամենը, մեր թիկունքում»,- եզրափակեց համալսարանի դասախոսը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը