Արտաքին 3 տարի առաջ - 10:57 20-10-2022

Պուտինն անհավանական բարդ իրավիճակում է. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ փորձում է վախեցնել ուկրաինացիներին և ստիպել նրանց կապիտուլյացիայի ենթարկել։ Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 19-ին, հաղորդում է Սպիտակ տան կայքը։

Այսպես Բայդենը պատասխանել է ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում Պուտինի կողմից ռազմական դրություն մտցնելու մասին հարցին:

«Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինն անհավանական բարդ իրավիճակում է, և ինձ թվում է, որ նրան հասանելի միակ գործիքը դաժան վերաբերմունքն է Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որպեսզի ստիպի նրանց կապիտուլացվել։ Նրանք չեն պատրաստվում դա անել», - ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ կազմ ներառման և ՌԴ կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագրերը:

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
23:25 Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը