Արտաքին 3 տարի առաջ - 09:59 20-10-2022

Իրանը խնդրել է Ուկրաինային ապացույցներ ներկայացնել իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ

Իրանը խնդրել է Ուկրաինային ապացույցներ ներկայացնել ուկրաինական պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ Խորվաթիայի արտաքին գործերի եւ եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ-Ռադմանի հետ հանդիպման ժամանակ, news.am-ի փոխանցմամբ, գրում է Mehr-ը։

Խոսելով ուկրաինական վերջին իրադարձությունների եւ ուկրաինացի որոշ պաշտոնյաների կողմից Իրանի դեմ մեղադրանքների մասին՝ Ամիր-Աբդոլլահիանն ասել է. «Մենք կտրականապես դեմ ենք պատերազմին եւ պատերազմի կողմերից մեկի սպառազինմանը։ Մենք խնդրել ենք ուկրաինական իշխանություններին որեւէ ապացույց տրամադրել Ուկրաինայի պատերազմում ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ»:

Նա չի հերքել, որ Իրանը երկար տարիներ համագործակցում է Ռուսաստանի հետ պաշտպանության ոլորտում, սակայն ընդգծել է, որ «մենք չենք աջակցել Ուկրաինայի դեմ պատերազմին եւ իրանական զենք չենք մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար»։

Դիվանագետը նաեւ ասել է, որ Իրանը դիտարկում է Իրանի դեմ ԵՄ-ի կողմից վերջերս սահմանված պատժամիջոցներին արձագանքելը։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
23:25 Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը