Մամուլ 3 տարի առաջ - 08:25 20-10-2022

Հրանտ Բագրատյանն ընդդեմ սոցապի. Հրաժարվում են նրան հատուկ թոշակ տալ. այն կազմում է 1 մլն դրամ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը դատարանի վճռից հետո էլ չի ցանկանում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին վճարել օրենքով նախատեսված կենսաթոշակը։ Դատալեքսից տեղեկացանք, որ Բագրատյանը հայց է ներկայացրել ընդդեմ սոցապի՝ պահանջելով պարտավորեցնել, որ ՀՀ ԳԽ 21.10.1991թ. «ՀՀ կառավարության, նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-0427-I որոշման 3-րդ կետի համաձայն, հատուկ թոշակ նշանակեն հայցվորին, որը կազմում է մոտ 1 միլիոն դրամ։

Բանն այն է, որ Հրանտ Բագրատյանի վրա է տարածվում մինչեւ 2006-ը գործող օրենսդրությունը, որով վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձին հատուկ թոշակ էր սահմանվում: Սոցիալական ծառայությունը հրաժարվում է դա անել` պատճառաբանելով, թե այդ «հատուկ թոշակ»-ը գործող օրենսդրությամբ նախատեսված չէ` ԳԽ 1991 թ. որոշումը 2006 թ. նոյեմբերի 28-ին չեղյալ է համարվել, իսկ նոր օրենքը նախկին վարչապետների համար չի նախատեսում հատուկ թոշակ: Բայց անգամ իրավաբանականի ուսանողները գիտեն, որ անձի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն, այսինքն՝ 2006 թ. ընդունված օրենքը կարող է տարածվել միայն 2006 -ից հետո վարչապետ աշխատած անձանց վրա։ Եվ վարչական դատարանին այլ բան չէր մնում անել, քան բավարարել հայցվորի օրինական պահանջը:

Դատավոր Կարեն Զարիկյանը հօգուտ Բագրատյանի վճիռ է կայացրել, սակայն գործող իշխանությունը կարծում է, որ 1 միլիոն եւ ավելի աշխատավարձ ու պարգեւավճարներ կարող են ստանալ միայն թերուս ՔՊ-ականները, երկրի ամենաբարդ շրջանում` 1993-96 թթ․, կառավարությունը ղեկավարած անձը պետք է 50-60 հազար դրամ կենսաթոշակ ստանա, եւ վճիռը չեն կատարել` այն բողոքարկելով վերաքննիչ դատարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում