Ներքին 3 տարի առաջ - 17:08 23-08-2023

Գավառի Սոցապի նախկին պետը շուրջ 40 քաղաքացուց կաշառք է ստացել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից շուրջ 4 տասնյակ քաղաքացիներից կաշառք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետը, 2014-2019թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իրավասու լինելով նշանակել ու վերահաշվարկել կենսաթոշակները և նպաստները, իրեն ի պաշտոնե դիմած շուրջ 4 տասնյակ քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք՝ իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով, աշխատանքային ստաժի տարիները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ավելացնելու, քաղաքացիների կենսաթոշակը 65 տարեկանը լրանալու փոխարեն 63 տարեկանից ձևակերպելու, աշխատանքային ստաժը ավել գրի առնելու միջոցով կենսաթոշակը բարձր ձևակերպելու, որոշ անձանց իրեն ենթակա ստորաբաժանումում աշխատանքի ընդունվելու գործընթացը կազմակերպելու, տարիներ շարունակ կենսաթոշակը վճարված չլինելու հիմքով դադարեցված հաշմանդամության, ինչպես նաև կուտակված կենսաթոշակները միանվագ տրամադրելու և վերականգնելու, ապագայում ստացվելիք կենսաթոշակը բարձր ձևակերպելու նպատակով քաղաքացիների աշխատանքային գրքույկում ակնհայտ ապօրինի կեղծ տեղեկություններ ներառելու գործողություններ կատարելու դիմաց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (32 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել նաև վերոնշյալ քաղաքացիներից 5-ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան