Արտաքին 3 տարի առաջ - 20:27 19-10-2022

Թեհրանը կրկին խոսել է հայ-իրանական սահմանի անձեռնմխելիության մասին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցություններն արգելափակվեն։

Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը՝ Աբդոլլահիյանն այս մասին ասել է դիվանագիտության թեմայով հեռուստատեսային վավերագրական ֆիլմի ընթացքում, որտեղ մի շարք հարցերի հետ մեկտեղ անդրադարձել է նաև Իրան-Հայաստան հարաբերություններին։

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Թեհրանը այդ նպատակով տարածաշրջանում զորավարժություններ է սկսել։ «Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության ուղիները արգելափակվեն, և այդ նպատակին հասնելու համար տարածաշրջանում զորավարժություններ է անցկացնում»,- հայտարարել է Աբդոլլահիյանը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Oragir.News»-ը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերն Արաքս գետի շրջանում մեկնարկել են իրենց զորավարժությունները։ Զորավարժություններն անցկացվում են Արևելյան Ադրբեջան և Արդաբիլ նահանգների հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակից են Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված հարավային շրջաններին և Նախիջևանին։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի