Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:37 19-10-2022

Գերմանիայի ԱԳ ներկայացուցիչը հայտարարել է, որ հետաքրքրված են Հայաստանում դիտորդական առաքելությամբ

Գերմանիան կցանկանար մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել նոյեմբերից սկսվող աշխատանքերի համար։ Ինչպես փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։

«Դաշնային կառավարությունը ձգտում է, որպեսզի Գերմանիան մասնակցի Հայաստանում դիտորդական առաքելությանը և կարող է փորձագետներ գործուղելու մասին առաջարկով հանդես գալ՝ սկսած նոյեմբերից», - նշել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ որոշումը, թե կոնկրետ ով է ներգրավված լինելու գործընթացում, կկայացնի առաքելության ղեկավարությունը ՝ կախված հստակ կարիքներից:

Եվրոպական Միությունը որոշում է կայացրել 40 հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»