Արտաքին 3 տարի առաջ - 09:16 19-10-2022

Ամերիկացի միլիարդատեր Բիլ Էքմանը կարծում է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի Ղրիմի նկատմամբ ցանկացած հավակնությունից

Ամերիկացի միլիարդատեր ներդրող Բիլ Էքմանը միացել է Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկին՝ բացահայտ հայտարարելով, որ Ուկրաինան պետք է հրաժարվի Ղրիմի նկատմամբ ցանկացած հավակնությունից՝ Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների դադարեցման դիմաց, գրում է Fortune-ը։

Pershing Square հեջ-ֆոնդի կառավարիչը դարձել է վերջին հարուստ գործարարը, որը հանդես է եկել հրադադարի օգտին: Նա կոչ է արել ԱՄՆ-ին շարունակել ռազմական աջակցությունը միայն այնքան ժամանակ, քանի դեռ «Ուկրաինան չի վերադարձնի իր սահմաններն այն վիճակին, ինչպիսին եղել է փետրվարյան ներխուժումից առաջ»։

«Եթե վերադառնանք մինչփետրվարյան ստատուս քվոյին, Ռուսաստանը չի պարգեւատրվի իր ագրեսիայի համար, եւ Ուկրաինան կկարողանա անմիջապես սկսել վերականգնվել Արեւմուտքի աջակցությամբ»,- գրել է նա։

«Հազարավոր կյանքեր կփրկվեն, եւ ռեսուրսները կարող են ներդրվել Ուկրաինայի վերականգնման համար, այլ ոչ թե պատերազմի, որը միայն կհանգեցնի ավելի մեծ ավերածությունների ու մահերի»:

Մասկը եւ վենչուրային կապիտալիստ, PayPal-ի նախկին ղեկավար Դեւիդ Սաքսը վերջերս հանդես են եկել ռազմական գործողությունների դադարեցման օգտին՝ այն կապելով Ռուսաստանի հիմնական պահանջների վերաբերյալ ուկրաինական զիջումների հետ:

Սաքսը պնդում է, որ ԱՄՆ-ը պետք է զինադադար առաջարկի՝ հիմնվելով նախապատերազմյան տարածքի վրա, իսկ Ուկրաինան պետք է խոստանա չանդամակցել ՆԱՏՕ-ին:

Էքմանը արձագանքել է Սաքսի կոչին, թե ռազմական դաշինքը երաշխավորում է, որ Ուկրաինային թույլ չեն տա միանալ: «Ուկրաինան ապացուցել է, որ կարող է պաշտպանել իրեն առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Ճիշտ զինված լինելը կզսպի ապագա ագրեսիան»,- գրել է նա։ «Եթե կա խաղաղության կենսունակ ուղի, մենք պետք է գնանք դրանով»,- հավելել է նա։

Երկուշաբթի օրը Մասկը կրկնել է իր տեսակետը, որ Ղրիմի թերակղզին կարմիր գիծ է Կրեմլի համար։

«Ղրիմը Ռուսաստանի կողմից դիտվում է որպես Ռուսաստանի կարեւորագույն մաս, ինչպես Հավայան կղզիները համարվում են Ամերիկայի կարեւորագույն մասը,- գրել է նա,- Եթե Ռուսաստանը կանգնի ընտրության առաջ՝ կորցնել Ղրիմը կամ օգտագործել միջուկային զենք մարտի դաշտում, նա կընտրի երկրորդը»։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի