Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:53 18-10-2022

Ադրբեջանի նկրտումները չեն ավարտվում միայն Արցախի հարցով․ ադրբեջանագետ

Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գրառմանն ադրբեջանական պատասխանը կրկին առավելապաշտական էր։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։ Ըստ նրա՝ դա տեսանելի է ինչպես ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարության թվիթերյան պատասխան գրառման, այնպես էլ ավելի ուշ Բայրամովի հնչեցրած հայտարարությունում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում հայտարարություն էր հրապարակվել, որտեղ ասված էր, թե «Հայաստանի կողմից անիրատեսական տարբերակներ առաջարկելով անցած 20 ամիսների քննարկումներն անտեսելը լավ քաղաքականություն չէ։

«Ադրբեջանն, ինչպես միշտ, փորձում է շարժվել մաքսիմալիստական իր ծրագրերին համահունչ։ Դրանով է պայմանավորված, որ Պրահայից վերադառնալուց հետո ադրբեջանական կողմը և՛ որոշակիորեն ամենօրյա կարգով խախտում է հրադադարը, և՛ նաև Աստանայում Մակրոնի հասցեին հնչող հայտարարություններով կրկին փորձում է տորպեդահարել գործընթացները։

Այսպիսով ևս մեկ անգամ ապացուցվում է, որ Ադրբեջանն ուզում է խաղաղություն՝ իր պայմանների վրա հիմնված»,-ասաց փորձագետը։ Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի նկրտումներն այս առումով չեն ավարտվում միայն Արցախի հարցով։ «Երբ իշխանականներն անընդհատ ակնարկում են, որ պատրաստ են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և առանձնացնել Հայաստանի հետ խդիրը, ապա դա բնավ այն չէ, ինչին ձգտում է Ադրբեջանը։ Այդ երկիրը շատ ավելիին է ձգտում։

Եթե Արցախյան բանակցային գործընթացի հետ զուգահեռներ անցկացնենք, ապա կարող էր հարց առաջանալ, թե օրինակ՝ Ադրբեջանն ինչո՞ւ չէր գնում խաղաղ կարգավորման։ Այն նախատեսում էր առնվազն 5 կամ 5+2 շրջանների վերադարձ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց կամ առաջիկայում հնարավոր հանրաքվեի դիմաց, որովհետև կրկին Ադրբեջանը մաքսիմալիստական դիրքորոշում ուներ։ Իրենք ամեն անգամ բանակցությունները բերում հասցնում էին ինչ-որ լուծման, հետո ավելին էին պահանջում։ Ու այդ պահին, իհարկե հզորացնում էր ռազմական պոտենցիալը»,- ասաց ադրբեջանագետը։

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
21:37 Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»