Քաղաքապետարանի նիստում քննարկվում էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին։ Քվեարկության արդյունքում 43 կողմ, 2 դեմ, 3 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց։
Oragir.news-ը ավելի վաղ
անդրադարձել էր ԲԿ-ների՝ միմյանց միանալու նախագծին: