Ներքին 3 տարի առաջ - 23:27 17-10-2022

Եկեք դեպի խաղաղություն մեզ հետ, որպեսզի Արցախը պահպանվի որպես հայկական տարածք․ ԱՄՆ կոնգրեսական

«Մենք ակտիվ եղել ենք բավականին երկար ժամանակ Հայաստանում, Կովկասում։ Մասնավորապես Կոնգրեսում ես այդ աշխատանքը կառավարել եմ 30 տարի, բայց կարծում ենք, որ հարձակումը Ադրբեջանի կողմից մի քանի շաբաթ առաջ և այն փաստը, որ ռուսները կարծես թե չէին ցանկանում օգնել ՀՀ-ին մեծ մտահոգություններ է առաջացրել ԱՄՆ-ում»։ Այս մասին այսօր ասաց ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե ինչու է հիմա Միացյալ Նահանգները նման հետևողական ակտիվություն ցուցաբերում տարածաշրջանի և մասնավորապես Արցախի հարցում։

Փելոունը նշեց․ «Մասնավորապես Հայաստանի վիճակի տեսանկյունից մենք չենք ցանկանում, որ Հայաստան ներխուժեն, մենք աջակցում ենք Հայաստանին, Հայաստանում իրավունքի գերակայությանը և ժողովրդավարությանը։ Հայաստանը, ի դեպ, արևմտամետ է ու թեև նաև պաշտպանություն է վայելել Ռուսաստանի կողմից, բայց կարծես թե այդ պաշտպանությունը դադարել է, և հենց այդ պատճառով էլ կարծում ենք, որ չափազանց կարևոր է ԱՄՆ-ի համար արևմտյան երկրների ընդհանրապես ներգրավել և պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը»։

Անդրադառնալով Հայաստանի անվտանգային հարցերում ԱՄՆ-ի ակտիվ քաղաքականությանը՝ կոնգրեսական ասաց․ «Միշտ կարծել եմ, որ Հայաստանի համար լավ կլիներ Եվրամիության անդամ լինել և սերտ շփում ունենալ ՆԱՏՕ-ի հետ, և կարծում եմ, որ շատ լավ հնարավորություն է հիմա։ Միգուցե անհրաժեշտություն է այդ ուղղությամբ նայելն այս պահին Հայաստանի համար, որովհետև ռուսական անվտանգության պակտը կարծես թե Հայաստանը չի ընդգրկում։ Ամենակարևորն այս պահին այն է, որ հրադադարը պահպանվի»։

Խոսելով տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մասին՝ Փելոունը նշեց, որ, իր կարծիքով, Ռուսաստանի հարցերը լուծվել են։ Նրանք պարտվել են Ուկրաինայում․ «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կկարողանա դիմակայել ուկրաինացիներին։ Գալիք երկու, երեք ամիսների ընթացքում ուկրաինացիները կվերադարձնեն իրենց տարածքները»։

Ըստ կոնգրեսականի՝ կարելի է ենթադրել, որ նույնիսկ եթե Ռուսաստանը ցանկանա օգնել Հայաստանին, կարող է՝ չկարողանա, այնքան է սպառվել այս պատերազմի ընթացքում։

Կոնգրեսականի խոսքով՝ իրենք վստահաբար պատերազմ չեն ցանկանում, այլ խաղաղություն։ Ռազմական լուծում չեն ցանկանում․ «Մենք հակված ենք խաղաղ լուծման և կարծում եմ, որ սա հստակ ազդակ է Ադրբեջանին, որ այստեղ ռազմական լուծում չկա, հեռացրեք ձեր զորքերին այն տարածքից, որ գրավել եք մի քանի շաբաթ առաջ։ Եկեք խաղաղության մեզ հետ, որպեսզի ոչ միայն սահմանզատվեն, սահմանագծվեն պաշտոնապես սահմանները երկու երկրների միջև, այլև պահպանվի Արցախը որպես հայկական տարածք, ինչը մասնավորապես կարգավիճակն է և ճանաչումը»։

Հարցազրուցավարի այն հարցին, թե չի կրկնվի արդյոք 100 տարի առաջ տեղի ունեցածը, երբ Հայաստանը, հավատալով արևմտյան խոստումներին և հատկապես Վիլսոնի իրավարար վճռին, ջախջախվեց, կոնգրեսական Փելոունը պատասխանեց․ «Հարյուր տարի առաջ այլ էր, հիմա իրավիճակը փոխվել է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և մեր դաշնակիցը, այսինքն՝ իրավիճակը այլ է ու շատ ավելի հեշտ, և ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ն կարող են ընդհանուր առմամբ շատ ավելի մեծ դեր խաղալ և հետևաբար ցանկանում են այդ դերը խաղալ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից

Ձեզ գուցե հետաքրքրի