Ներքին 4 տարի առաջ - 20:58 17-10-2022

Խուճապի մատնվելու փոխարեն՝ պետք է կարողանալ «ռազմագրագետ» լինել․ ուսանող

Վերջերս ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հրաձգության դասընթացների կազմակերպման վերաբերյալ։

«Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները՝ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով»։

Ի՞նչ են մտածում այս մասին ուսանողուհիները, ներկա պայմաններում սա լավագո՞ւյն տարբերակն էր զինված ուժերի ամրապնդման։ Այս մասին Oragir.News-ը զրուցել է ուսանող Հայկուհի Խաչատրյանի հետ, վերջինս կարծում է․ «Ծրագրին ընդհանուր առմամբ կողմ եմ, որովհետև բնակչության պատրաստվածությունը, անկախ սեռից ու տարիքից, շատ-շատ կարևոր է, շատ ուրախ եմ, որ իգական սեռին էլ են ներգրավել այս գործընթացի մեջ»։

Հարցին, թե ինքը մասնակցելո՞ւ է դասընթացին, Հայկուհին պատասխանում է, որ ցավոք ժամանակի սղության պատճառով չի կարող հասցնել, բայց ծրագրին կողմ է։

Հայկուհին նշում է, որ կարևոր է, որ հենց նախարարությունն է հնարավորություն տալիս, որպեսզի իրենք էլ ներգրավվեն, պատրաստվեն։

«Հատկապես ստեղծված ռազմական դրության իրավիճակում խուճապի մատնվելու փոխարեն պետք է կարողանալ «ռազմագրագետ» լինել և ցանկացած ռազմական իրավիճակին լինել պատրաստ։ Ու դա կախված չէ սեռից ու տարիքից, և կանայք և տղամարդիկ, և փոքրերը և մեծերը պետք է այդ հասարակ կանոններին կարողանան տիրապետել»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ