Ներքին 4 տարի առաջ - 18:25 15-10-2022

Այդ խեղկատակությունը նախարարի ասելու բան չէ. Թադևոս Ավետիսյան

«Այդ մանր-մունր տնտեսական գործունեության խորհուրդները, կարծում եմ, իրենից լավ մեր քաղաքացիները գիտեն։ Այսինքն՝ եթե ունեն բնակարան կամ առանձնատուն, որ չեն օգտագործում, բնական է, որ վարձակալության կտան, հատկապես, որ գները բավականին բարձր են, այսինքն՝ այդ խեղկատակությունը նախարարի ասելու բան չէ»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խորհրդին, որով առաջարկում էր քաղաքացիներին վարկ վերցնել, վերանորոգել բնակարանները և վարձակալությամբ հանձնել։

Ավետիսյանը նշեց, որ ավելի լավ կլինի՝ Քերոբյանը խորհուրդ տա քաղաքացիներին, թե ինչ անեն, որպեսզի գյուղատնտեսությունը զարգացնեն։ « Թող խորհուրդ տա, ասի, թե ինչպես պետք է գյուղատնտեսությունը մարդիկ զարգացնեն և ինչպես մշակեն հողերը։ Ինչ ինքը նախարար է, հետևողականորեն և էականորեն գյուղատնտեսության արտադրության ծավալները նվազել են։ Սա այն դեպքում, երբ ողջ աշխարհը վարում է գյուղատնտեսական այնպիսի քաղաքականություն, որ 1ք/մ հող չմնա անմշակ` այս աշխարհաքաղաքայան իրողություններով պայմանավորված»,- ընդգծեց Ավետիսյանը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի