Ներքին 4 տարի առաջ - 11:39 05-11-2021

Հայաստանում նվազագույն աշխատավարձն այսօր շատ ավելի ցածր է, քան նվազագույն սպառողական զամբյուղի չափը․ Թադևոս Ավետիսյան

Հայաստանում նվազագույն աշխատավարձն այսօր շատ ավելի ցածր է, քան նվազագույն սպառողական զամբյուղի չափը։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանը։

«68 000 դրամ նվազագույն աշխատավարձ և արդեն հունիսի դրությամբ 70 000 դրամ`1 անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեք։ Գնաճը շարունակվում է։ Իմ գնահատմամբ` հիմա արդեն 75 000 է այդ զամբյուղը, իսկ հաջորդ տարի ձեր իսկ դրած 5.2-5.6 տոկոս գնաճի ցուցանիշով կմոտենա 80 000 դրամի»,– ասաց Ավետիսյանը` արձանագրելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացում հաջորդ տարվա բյուջեով չի նախատեսվում, թեև իր համոզմամբ` դա այսօր արդեն անհրաժեշտություն է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հաստատեց` նվազագույն աշխատավարձի բարձրացում հաջորդ տարի չի նախատեսվում, բայց բարձրացում է նախատեսված կառավարության 5-ամյա ծրագրով։

«Եվ մենք մինչև 2026թ–ը փորձելու ենք ամեն ինչ անել, որ հասնենք կառավարության ծրագրում դրված բոլոր ցուցանիշներին»,– ասաց Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին