Մամուլ 1 տարի առաջ - 07:45 11-07-2025

Սպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թ. հունիսին 2024 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 3.5% գնանկում:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հունիսին մայիսի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 4.6-2.8%-ով, ընդ որում՝ գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.3%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 3.9%, ալյուրի՝ 7.1%, մակարոնեղենի՝ 5.3%, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%, 1.3% գնաճ: Տավարի մսի գինը 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել է 1.2%-ով, գառան եւ խոզի մսերինը՝ 3.9% եւ 4.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.2%, 2.2% եւ 3.3%-ով: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պանրի գինը նվազել է 1.6%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ: Մարգարինի եւ կարագի գները 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ աճել են 1.1% եւ 14.0%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 0.6% եւ 0.7%-ով:

2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 17.5%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 1.4%-ով: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ գները նվազել են 2.8%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 5.2%-ով, սուրճինը՝ 14.3%-ով, շոկոլադինը՝ 14.8%-ով, կակաոյինը՝ 20.4%-ով, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.1%, 0.6%, 2.6% եւ 0.4%-ով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա