Միտք 2 տարի առաջ - 11:13 29-11-2023

ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրել է. «ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով

2022 թվական․

ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,42 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,463 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 45,5 տոկոսը։

2021 թվականի համեմատ՝ 2022 թվականին ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 80 տոկոսով, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ աճել է 3 անգամ, որը շուրջ 3,75 անգամ ավելի բարձր է ՀՀ արտահանման միջին աճի տեմպից։

2023 թվականի հունվար-սեպտեմբեր․

ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,12 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,645 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 52 տոկոսը։

2022 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 45 տոկոսով, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ աճել է 85 տոկոսով կամ 1,215 մլրդ ԱՄՆ դոլարով, որը շուրջ 1,9 անգամ ավելի բարձր է ՀՀ արտահանման միջին աճի տեմպից։

ՀՀ ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ՝ 2023 թվականին ևս աճել է 6,5 տոկոսային կետով։

Այս ընդհանրական գնահատմամբ փաստվում է․

զարգացման իրական և առաջանցիկ ներուժ ունեցող երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրա-տնտեսական հարաբերությունների առանցքային դերի անտեսումը՝ իշխանական խմբակի կողմից իրենց նեղ կուսակցական-քաղաքական շահերով պայմանավորված, չի բխում, ավելին՝ ամբողջապես հակասում է մեր երկրի ազգային շահերին և երկարաժամկետ ու կայուն տնտեսական զարգացմանը»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ

Ձեզ գուցե հետաքրքրի