Ներքին 4 տարի առաջ - 23:18 14-10-2022

Այս երկրի իշխանությունները թուրքե՞ր են, թե՞ ովքեր են․ նախկին փոխնախարար

Մինչ Աստանայում նախատեսվում էր ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում, դրան նախորդած՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները, ԱՊՀ գագաթաժողովը, այս բոլոր հարթակներում Հայաստանը փորձում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը և ներկայացնել Ադրբեջանի ագրեսիան՝ ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ, մեզ համար կենսական նշանակության իրադարձությունների ֆոնին։ Այս մասին ամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արտակ Զաքարյանը՝ շեշտելով, որ Հայաստանը հիմա էլ մասնակցում է ահաբեկչական գործողությունների՝ Ղրիմի կամուրջ պայթեցնելով։

«Այսօր առավոտյան էլ պարզվեց, որ Հայաստանը տեռորիստական գործողությունների է մասնակցում՝ Ղրիմի կամուրջ պայթեցնելով։ Ստացվում է, որ Հայաստանի մաքսային տերմինալում կարող է լինի բեռ, պայթուցիկ, որ օրինական փաստաթղթերով կարող են ձևակերպել և ուղարկել ԵԱՏՄ տարածք։ Հիմա գնացեք, բացատրեք՝ այս երկրի իշխանությունները թուրքե՞ր են, թե՞ ովքեր են»։

Այս հատարարությունը ՊՆ նախկին փոխնախարարը անում է այն դեպքում, երբ ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել, ըստ որի՝ պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով:

«Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։ Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո ժամը 16:53-ին բեռը հայտարարագրվել է թիվ 05100033/270922/0049515 տարանցման հայտարարագրով «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքագրի տվյալների։ Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստը»,- ասված է ՊԵԿ պարզաբանման մեջ:

Բացի դա՝ ադրբեջանական News.az կայքը հայտնում է, որ Հայաստանը հրաժարվում է հումանիտար համագործակցությունից, որի հետևանքով անմեղ ադրբեջանցիներ են զոհվում․ «Միացյալ Նահանգները և որոշ եվրոպական երկրներ, որոնք արագ արձագանքում են Հայաստանի կարիքներին և մտահոգություններին, բավարար ճնշում չեն գործադրել Երևանի վրա՝ համագործակցելու այս կարևոր մարդասիրական հարցում, որն արժե անմեղ ադրբեջանցիների կյանքը»։

Ստացվում է, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին ոչ մարդասիրական գործողությունների մեջ, իսկ նախկին փոխնախարարը երկիրն անվանում է ահաբեկչական․ Զաքարյանի նման հայտարարությունը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ