Ներքին 4 տարի առաջ - 22:15 14-10-2022

Մեքենաս 5 օր է՝ կանգնած է Վրաստանի սահմանին․ բեռնափոխադրող

Միջազգային բեռնափոխադրում իրականացնող հայաստանյան ընկերությունները բարձրաձայնում են սահմանային անցակետերում բեռնատարների կուտակումների մասին։

Oragir.news-ի հետ զրույցում ՎԻԱՐ-ՏՐԱՆՍ ընկերության տնօրեն Վիտալի Սահակյանի խոսքով՝ վերջին մի քանի օրերին մտցված խստացումների արդյունքում մաքսային անցակետերում աշխատանքը շատ դանդաղ է ընթանում։ Սահմանին բեռնատարների մեծ հերթ է։

«Այս պահին մեքենա ունեմ, որ էստեղից Ռուսաստան բեռ է տանում։ Երկուշաբթի օրը դուրս է եկել, այսօր արդեն 5-րդ օրն է, ինչ դեռևս Վրաստանում կանգնած է։ Դեռևս ստուգումներ ու հերթ է»,- ասաց բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը։

Վիտալի Սահակյանի խոսքով՝ անցակետերում առկա իրավիճակի պատճառով իրենք բավականին մեծ վնասներ են կրում՝ բավականին շատ ժամանակ են կորցնում, խախտվում է ամբողջ ժամանակացույցը։

«Էլի մեքենաներ կան, որոնք արդեն Ռուսաստանից Հայաստան են գալիս։ Այն կողմում էլ իրավիճակը նույնն է։ Մեքենաները խիստ ռեժիմով տուգում են»,- ասաց նա։

Սահակյանի խոսքով՝ խստացումները նկատել են անցած մի քանի օրերին։ Խստացումներն, ըստ նրա, նկատվել են սահմանային երկու կողմերից՝ գրեթե միաժամանակ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ