Ներքին 4 տարի առաջ - 15:45 14-10-2022

Սեպտեմբերի 13-ի պատերազմում Ադրբեջանը 431 զոհ ունի. Ալեն Սիմոնյան

Չեմ բացառում, որ ԵՄ առաքելության ժամկետը երկարացվի. Ես շատ կուզենամ, որ ոչ միայն ԵՄ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները գան ամբողջ սահմանով կանգնեն եւ տեսնեն, թե արդյոք ով է հրահրում, ով է խախտում հրադադարը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ադրբեջանը մի կողմից գլուխ է գովում, որ իրենց երկաթե ձեռքը կոտրել է հայկական բանակը, մյուս կոմիղց մեզ մեղադրում են սադրանքների մեջ: Հայկական բանակը, ի հեճուկս մեղադրանքների, այսօր ուղղում է իր մեջքը, կառավարության կողմից ամեն ինչ արվում է մեր զինվորների ոգին բարձրացնելու համար եւ դրա վառ օրինակն էր սեպտեմբերի 13-ի իրադարձությունների ժամանակ մեր տղաների հերոսամարտը, որոնք հերոսաբար պահեցին ՀՀ սահմանը, որովհետև, իմ ընկալմամբ, 13-ի պատերազմի նպատակները լիովին այլ էին ու, շնորհիվ մեր բանակի, նպատակները չիրականացան», - նշեց նա:

ԱԺ նախագահի խոսքով՝ սեպտեմբերի 13-ի պատերազմում Ադրբեջանը մոտավորապես 2-3 անգամ ավելի շատ զոհ է ունեցել:
«Իմ տվյաներով՝ Ադրբեջանի զոհերի քանակը 431 է, կարող եք հրապարակել այս թիվը՝ ինձ հղում անելով», - ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ