Արտաքին 4 տարի առաջ - 14:45 13-10-2022

Մեկնարկել են Պուտինի և Էրդողանի բանակցությունները

Աստանայում սկսվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները` հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Հանդիպումը տեղի է ունենում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների (CICA) համաժողովի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է թուրքական պետական ​​TRT Haber հեռուստաալիքը` Էրդողանը նախատեսում է ռուս գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Թուրքիայի խաղաղարար ջանքերը և հացահատիկի միջանցքը։ Նա պատրաստվում է անդրադառնալ նաև Սիրիային։

Վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել են Սամարղանդում՝ ՇՀԿ գագաթնաժողովում՝ սեպտեմբերի 16-ին։ Այնուհետ ՌԴ ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին պարենային ծրագրի իրականացման գործում ունեցած ներդրման համար՝ նշելով, որ Թուրքիան հուսալի գործընկեր է և կարող է ապահովել ռուսական արտադրանքի տարանցումը աշխարհի բոլոր երկրներ։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա