Ներքին 3 տարի առաջ - 19:45 12-10-2022

Շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ Հայաստանը ցանկանում է լսել ՌԴ-ի հստակ դիրքորոշումը. ԱԳ նախարար

Շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ Հայաստանը ցանկանում է լսել Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Աստանայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք լիովին հավատարիմ ենք մեր պետությունների ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններին: Մենք գնահատում ենք նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի անձնական ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում։ Դրան զուգահեռ, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական ախորժակը միայն աճում է, խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին է, թեև այնտեղ խնդիրները լուծված չեն, այլեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մասին: Այստեղ մենք՝ Հայաստանը, ինչպես դուք ասացիք, Ռուսաստանի համախոհն ու ռազմավարական գործընկերը, ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը»,- հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Միրզոյանը նշել է, որ այդ հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանում, և այնտեղ որոշ երկրներ, որոնց հետ չկա բարեկամության եւ ռազմավարական գործընկերության երկարատև պատմություն, հանդես են եկել հայտարարություններով, որոնք ավելի օբյեկտիվ և հստակ արտացոլում են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

«Իրադարձություններն ընթանում են ինտենսիվ, բանակցություններն ընթանում են ինտենսիվ ռեժիմով: Կան շատ կողմեր, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները, հարթակները։ Մեզ համար շատ կարեւոր է իմանալ այդ հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը: Մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ պայմանավորվածությունների ոգով: Մենք դրան պատրաստ ենք», - ընդգծել է Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան