Արտաքին 4 տարի առաջ - 19:22 12-10-2022

Վրաստանը Ղրիմի կամրջի պայթյունի հարցում կապ չունի. Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Ռուսաստանը և Ղրիմը միացնող կամրջի վրա պայթած բեռնատարը անցել է նաև Վրաստանի տարածքով։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը։

Դարախվելիձեն այսօր Գորի քաղաքում հայտարարել է, որ Վրաստանում տարանցիկ և ոչ տարանցիկ բոլոր բեռներն անցնում են մաքսային հսկողություն, և ստուգման ընթացքում կասկածելի փաստեր չեն գրանցվել։

«Վրաստանն այս հարցում կապ չունի։ Վրաստանում մաքսային հսկողություն է իրականացվում ինչպես տարանցիկ, այնպես էլ ոչ տարանցիկ ապրանքների նկատմամբ, և որևէ կասկածելի փաստ չի արձանագրվել»,- ասել է Դարախվելիձեն։

Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա պայթյունի նախապատրաստմանը մասնակցել է Վրաստանի 2 քաղաքացի։ Գործակալության փոխանցմամբ՝ հետաքննության շրջանակներում բերման են ենթարկվել Ռուսաստանի 5, Ուկրաինայի և Հայաստանի 3-ական քաղաքացիներ, իսկ ահաբեկչության հանցակիցների թվում են Վրաստանի երկու քաղաքացիներ։

Նշենք, որ պաշտոնական Թբիլիսին առայժմ ձեռնպահ է մնում այս հարցի շուրջ մեկնաբանություններից։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
12:05 Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանը Էրմիտաժում է ապրում, հարկերով խուզարկում, չե՞ք ավարտում. Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին