Ներքին 3 տարի առաջ - 17:52 12-10-2022

Բաքուն Քաշաթաղի շրջանում հայկական կողմին պատկանող զինամթերք է հայտնաբերել


Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ (Զերթի-խմբ) գյուղի տարածքում հայկական կողմին պատկանող զենք-զինամթերք է հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղոդվում է որ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում՝ հայկական ուժերի թողած զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Լաչինի շրջանի ոստիկանության աշխատակիցները պարբերաբար իրենց պատասխանատվության գոտում գտնվող շրջաններում զենքի որոնման աշխատանքներ են իրականացնում։ Հերթական ստուգման ժամանակ գյուղի տարածքում հայտնաբերվել և առգրավվել է տանկային թնդանոթի արկ, երկու ձեռքի նռնակ և 379 փամփուշտ։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված