Ներքին 2 տարի առաջ - 12:30 30-03-2024

Զենք-զինամթերք են փնտրում․ ոստիկանները խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին պատկանող տարածքը

Այսօր առավոտվանից մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ոստիկանները խուզարկում են ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը։

Oragir.News-ի հետ զրույցում Ավետիսյանը հաստատեց տեղեկությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ խուզարկում են ոչ թե իր տունը, այլ իրեն պատկանող տարածքը, որտեղ նա անասնապահությամբ է զբաղվում։ Նա նշեց, որ ծանոթացել է խուզարկության որոշմանը, որով իրեն պատկանող տարածքում զենք-զինամթերք են փնտրում։

«Զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր են փնտրում։ Դատարանի որոշումով եկել են, որ նայեն, թույլ եմ տվել նայել են։ Այնտեղ հեռադիտակներ, ռացիաներ են եղել, կասկա է եղել, որոնք հավաքել, տարել են»,- ասաց նա։

Վոլոդյա Ավետիսյանը հավելեց նաև, որ այս պահին խուզարկությունն արդեն ավարտվել է, և ոստիկանները հեռացել են իր տարածքից։

Հիշեցնենք, որ ոստիկանները նախօրեին էլ խուզարկել էին Վոլոդյա Ավետիսյանի տունը՝ կրկին զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով։ «Ոչինչ չեն գտել, հեռախոսներն են հավաքել, համակարգիչը, ունենք դրոններ, տեսախցիկներ, որ տանում են, բնական է, որ վերադարձնելու են՝ իրենց ասելով»,- երեկ ասել էր նա։




Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից