Ներքին 4 տարի առաջ - 10:19 12-10-2022

Մեզանով է, ձեզանով է մեր վերջնական կործանման հարցը կասեցվելու. Արմեն Աշոտյան

«Հայ ժողովրդի այսօրվա ողբալի վիճակը տեսնելով՝ հիմա հասկանու՞մ ենք, որ Նիկոլն այս ամենն արել է 2018-ից սկսած, իսկ 2020-ի միջանկյալ կապիտուլյացիայից հետո՝ էլ ավելի մեծ թափով եւ նպատակասլաց»,- ասել է Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է.

«Հասկանու՞մ ենք, որ այս ամենը չէր լինի անգամ նոյեմբերի 9-ից հետո, եթե.

1. Նիկոլը դեռ 2020-ին գնար եւ չվերադառնար։

2. Նիկոլը չգնար 2021-ի ընտրություններին եւ չվերընտրվեր։

Ընդդիմության դերի մասին այս ծայրահեղ օրհասական վիճակում դեռ կխոսեմ մոտակա ուղիղ եթերներիցս մեկում։

Բայց, ցավներդ տանեմ, ժողովուրդ ջան, վերջիվերջո, իշխանություն-ընդդիմություն, чума на оба ваших дома, մեզանով է, ձեզանով է մեր վերջնական կործանման հարցը կասեցվելու։

Ես դեպուտատ չեմ, ոչ մեկ եմ, ձեզանից մեկն եմ, ասեք, ի՞նչ անենք։

Բայց ստից չէ, ձեւական չէ, հոգու հանգստության համար չէ, խիղճը վաստակած հանգստի ուղարկելու չէ:
Ռեալ, իրական, էֆեկտիվ, որոշիչ։

Գրեք ինձ նաեւ անձնական նամակով, եւ իմ գալիք եթերում մանրամասն կխոսեմ ձեր առաջարկների մասին։
Կանխավ՝ ապրե’ք եւ ապրեցնե’նք»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան