Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:47 14-02-2025

Նիկոլական իշխանական պաշտոնյաները երկիրը տանում են վերջնական կործանման. Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ ասում եմ, որ Հայաստանը չունի արտաքին ռազմավարություն, առաջնահերթությունների դոկտրին, կորցրել է ինքնապաշտպանական բնազդները, էլ չեմ խոսում պարզ դիվանագիտական զսպվածության մասին, ինձ հակադարում են, թե շատ եմ վատատես:

Եկեք այս նկարի օրինակով բացատրեմ, թե ինչպես են նիկոլական իշխանական պաշտոնյաները կորցրել կապն իրականության հետ և երկիրը տանում են վերջնական կործանման:



Նկարում ձախ կողմինը ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, մարդ, ով ի պաշտոնե պետք է տիրապետի այդ գոյություն չունեցող ռազմավարությանը, պահպանի դոկտրինը և համակարգի խորհրդարանական դիվանագիտական խողովակները:

Եվ ի՞նչ է անում սույն պաշտոնյան: Երբ ամբողջ աշխարհը վերաձևավորվում է, երբ Թրամփը գծում է լրիվ այլ կանոններ, երբ պետությունները շատ արագ փորձում են վերադիրքավորվել, երբ բոլորը՝ սկսած ՆԱՏՕ կուլուարներից մինչև ասիական ազդեցիկ կենտրոններ, քննարկում են գաղտնազերծված Թրամփ - Պուտին պայմանավորվածությունները՝ Ուկրաինայի պատերազմի ավարտի և խաղաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, ՀՀ արտաքին ճակատի ազդեցիկ այս պաշտոնյան, (խոսքը պաշտոնի մասին է), հանդիպում է Ուկրաինայի Ռադայի ղեկավարի հետ և «ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի Գերագույն ռադայի գործընկերներին երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար»:

Հասկանու՞մ եք, թե սրանք մեզ ուր են տանում: Նիկոլի ամերիկյան այցից զրո եզրակացություն արած, Ֆրանսիայի այցի մեսիջներն անտեսած, ԱՄՆ-Ռուսաստան նոր հարաբերությունների մասին չլսած այս մարդիկ Ուկրաինայի Ռադային «ՀՀ ԱԺ-ի անունից աջակցություն են հայտնում»: Կամ ո՞րն է ուկրաինացի պատգամավորների «խիզախ գործունեությունը»: Երկիրը տարիներով պատերազմի արհավիրքի մեջ պահելը, փաստացի հարյուր հազարավոր զոհերը, այդ թվից էլ ավելի շատ անտուն մնացած և տեղահանված քաղաքացիները, տրոհված և կորսված երկիրը - սա, պարզվում է, խիզախություն է:

Այս անծանոթ դեմքով բարձր պաշտոնյայի կշիռը պատկերացնելու համար մի փոքր համեմատական տանեմ մեր ոչ վաղ, բայց կայուն և հաղթական անցյալ, երբ ես ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ էի, Արտակ Զաքարյանն (Artak Zakaryan) էլ՝ հանձնաժողովի նախագահ:

«Նախկինների օրոք» ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պարբերաբար երկրի ղեկավարի հետ ունենում էր քննարկումներ, առաջ քաշում անհրաժեշտ քայլեր և ԱԳՆ-ի հետ միասին արտաքին ճակատում գործում էր Հայաստանի արտաքին ռազմավարության և օրվա թելադրանքի հետ համահունչ՝ առաջնահերթ պահելով միայն ու միայն Հայաստանի շահերը, և պետք եղած ժամանակ հակադրվում էր գերտերությունների սպասելիքներին՝ հստակ և փաստարկված ներկայացնելով մեր երկրի համար անհրաժեշտ կետերի կատարումը:

Հայաստանի միջազգային բարձր հեղինակությունը Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, դիվանագիտական, նաև՝ խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերումներն ընդունում են անգամ Հանրապետականի ամենաջերմեռանդ քննադատները:

Իսկ հիմա անգամ Հայաստանի ղեկավարն է դարձել կամակատար, որևէ լուրջ նշանակություն չի տալիս իր ելույթներում հնչած մտքերին, էլ ու՞ր մնաց նկարի ձախ կողմինը գիտակցի իր խոսքերի հետևանքները…

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը