Արտաքին 3 տարի առաջ - 21:11 11-10-2022

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի միջերկրածովյան տարածաշրջանի Օսմանիյե քաղաքի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության փոխանցմամբ՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.1 մագնիտուտ։

Հաղորդվում է, որ երկաշարժը զգացվել է նաև հարևան Ադանայի, Գազիանթեփի (պատմական Անթեփ), Քահրամանմարաշի (Մարաշ) և Հաթայի (Ալեքսանդրեթ) նահանգների տարածքում։ Վարչությունը նաև հայտնում է, որ այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերվածությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել։

Նշվում է, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Օսմանիյե քաղաքի Դյուզջե շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա։

Օսմանիյեի նահանգապետ Էրդինչ Յըլմազը տեղեկացրել է, որ երկրաշարժից հետո ողջ քաղաքի տարածքում սկանավորման աշխատանքները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից