Ներքին 3 տարի առաջ - 18:12 11-10-2022

Երևանի նոտարի գործունեությունը մեկ ամսով կասեցվել է. Արդարադատության նախարարություն


Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության ուսումնասիրող խմբի կողմից իրականացվել է «Երևան» նոտարական տարածքի (նստավայր` «Կենտրոն 1») նոտարի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված նոտարական գործողությունների ուսումնասիրություն:

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, Նոտարի կողմից ներկայացվել է վերոհիշյալ ժամանակահատվածում կազմված թվով 1115 նոտարական գործեր, որոնցից ընտրանքային եղանակով ուսումնասիրության են ենթարկվել շուրջ 250 նոտարական գործեր, որի արդյունքում արձանագրվել են օրենքի և այլ իրավական ակտերի խախտման հատկանիշներ:

Այս հիմքով արդարադատության նախարարի հրամանով հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում թվով 34 նոտարական գործերում հաստատվել են արձանագրված խախտումները:

Արդյունքում Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Երևան» նոտարական տարածքի նոտարը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարի նկատմամբ կիրառվել Է կարգապահական տույժ՝ «գործունեության կասեցում» մեկ ամիս ժամկետով:

Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը:

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան
10:12 ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի թիրախների ռմբակոծումը և հայտարարել իրանական նավահանգիստների շրջափակման մասին