Արտաքին 4 տարի առաջ - 10:02 06-11-2021

Սաhակաշվիլին շիլաներ է ուտում և բնական հյութեր խմում՝ չնայած հացադուլին. Վրաստանի արդարադատության նախարարություն

Բանտում հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շիլաներ է ուտում և բնական հյութեր խմում։ Այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բանտում հայտնվելուց անմիջապես հետո նա բանկային քարտ է ստացել։ Դա տեղի է ունեցել շատ արագ, երկու օրում։ Նա սկզբում որոշակի ապրանքներ է գնել, հետո հրաժարվել դրանցից։ Հետո, որոշ ժամանակ անց, իր ցանկությամբ, շիլաներ և բնական հյութեր է գնել»,- ասել է Բրեգաձեն։

Նրա խոսքով, Սահակաշվիլին շարունակում է բժիշկների կողմից նշանակված դեղամիջոցներ ստանալ։ Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավարը հավելել է, որ նախկին նախագահը նաև սննդամթերք է օգտագործում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը