Արտաքին 4 տարի առաջ - 15:30 11-10-2022

Վաղը կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, AFP-ին հայտնել է թուրք պաշտոնյան։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Երկու նախագահների հանդիպումը կկայանա Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, գրում է Tert.am-ը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ չի բացառում բանակցությունների վարումը Պուտինի և Էրդողանի միջև Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված հանդիպման շրջանակում։

Վերջին անգամ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները խոսել են հոկտեմբերի 7-ին։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադարձությունները, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները։

Հոկտեմբերի 12-14-ը Ղազախստանում տեղի կունենա ԱՊՀ գագաթնաժողովը, Ասիայում համագործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված համաժողովը, Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով պետությունների ղեկավարների հանդիպումը: Սպասվում է, որ Ղազախստանի մայրաքաղաք կայցելեն Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ երկրների 11 ղեկավարներ։ Քննարկման հիմնական թեմաներն են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումը։ Պուտինը կմասնակցի գագաթնաժողովի բոլոր հանդիպումներին և կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել